
Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանն ասում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունեն, այդ նույն բանը թող ասի ԲՀԿ-ն. ՀՀԿ խմբակցության ղեկավար. shamshyan.com

Ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանի կամ ՕԵԿ-ի մասին հարց տվել: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե հակառակ որոշ հորինված կասկածների եւ բամբասանքների, Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը իրենց շարժման հետ որեւէ առնչություն չունեն: «… Այդ ի՞նքն է որոշում կամ ինչի՞ է դա ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ նույն բանը թող ասի ԲՀԿ-ն»,- ավելացրել է Վահրամ Բաղդասարյանը: