Կառավարությունը կիսում է ԲՀԿ-ական պատգամավորների մտահոգությունները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը, գործադիրը կիսել է հեղինակների մտահոգությունն ու նպատակադրումները սահմանային համայնքների տնտեսական ակտիվության բարձրացման, սոցիալական խնդիրների լուծման կապակցությամբ, առաջարկել կատարել մի շարք հստակեցումներ, ապա ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայացված առաջարկությունները նույնությամբ կրկնում են ՀՀ կառավարության օրենսդրական փաթեթի նպատակադրումն ու ուղղությունները, հեղինակներին առաջարկել բարձրացված խնդիրների լուծմանն անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Տեսանյութեր

Լրահոս