Բաժիններ՝

Փախուստի դիմած և հայտնաբերված կալանավոր Սուրեն Գաբրիելյանի մասով քրեական գործից մաս է անջատվել

Փախուստի դիմած և հայտնաբերված կալանավոր Սուրեն Գաբրիելյանի մասով քրեական գործից մաս է անջատվել: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Սուրեն Գաբրիելյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: Նա նշեց, որ մյուս ամբաստանյալների մասով քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Նշենք, որ Ս. Գաբրիելյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և փաստաթղթեր կեղծելու մեջ: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել սեպտեմբերի 16-ին: Ավելի ուշ նա հայտնաբերվել էր Վրաստանում: Հակոբ Ճարոյանը նշել էր, որ Սուրեն Գաբրիելյանի փախուստի պատճառը կապված է նրա առողջության հետ, նա նպատակ չի ունեցել խուսափել պատժից, իրեն մեղավոր չի ճանաչել և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս