Հովհաննես Մարգարյան. Ես ըմբռնումով եմ մոտենում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր` լրագրողների այն հարցերին, որոնք նույն թեմային էին վերաբերում,թե արդյո՞ք հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքով փակեց ՕԵԿ-ի մուտքը դեպի եռյակ, և ՕԵԿ-ը կպայքարի՞ Սարգսյանական ռեժիմի դեմ, տվեց անորոշ պատասխաններ.

«Ես ըմբռնումով եմ մոտենում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, և ասեմ՝ անկախ նրանից շնորհակալ կլինեն, շնորհակալ չեն լինի ՕԵԿ-ից, ՕԵԿ-ը կայացած ինքնուրույն քաղաքական ուժ է և քաղաքական դաշտում ունենալով իր օրակարգը, ամեն ինչ անելու է, որ իր օրակարգում ընդգրկված ռեֆորմներն ու ծրագրերը իրականացվեն, այդ թվում՝ օգտվելով պայքարի բոլոր միջոցներից, ինչպես նաև զանգվածային միջոցառումներից, այսինքն՝ հանրահավաքներից, ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրականացնենք մեր օրակարգում եղած ծրագրերը:

Այդ հանրահավաքի ժամանակ հարց բարձրացվեց՝ ՕԵԿ-ը մասնակցելո”ւ է, թե” ոչ, ինչին մենք կարճ պատասխանեցինք՝ մեզ առաջարկ և հրավեր չի եղել: ՕԵԿ-ը երբեք անկոչ հյուրի կարգավիճակում հանդես չի գա:

Մենք սերտորեն համագործակցում և աշխատում ենք մեր գործընկերների հետ: Քառյակը ներկայացնող քաղաքական ուժերը բազմաթիվ հարցերով դիմել են «Օրինաց երկրին», ներկայացրել են առաջարկներ և ստացել մեր դիրքորոշումը: Որոշակի հարցերով էլ ՕԵԿ-ն է քառյակին դիմել:

Կարդացեք նաև

Իշխանափոխությունը անհրաժեշտություն է: Իշխանափոխոթյունը կլինի հերթական ընտրությունների միջոցով, թե արտահերթ՝ ժամանակը ցույց կտա »:

 

Տեսանյութեր

Լրահոս