Այս մասին նշված է Ղազախստանի ու Իրանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի ու Հասան Ռոուհանիի համատեղ հայտարարությունում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն` Սարգիս Անանյանին:
Այդ մասին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց հետո՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գևորգյանը բարձր է գնահատել քեսաբցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը:
«Էրդողանը գուցե գա Հայաստան և գնա կամ մի խումբ ուղարկի, ինչը գուցե բարոյահոգեբանական նշանակություն ունենա, բայց դա ինձ ոչինչ չի ասում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը հայ ազգի համար հրաշալի առիթ է, որպեսզի իր ձայնը կրկնապատկի, եռապատկի: Ուրիշ ակնկալիքներ չունենք»:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա մարտին դռնբաց դատական նիստում քննվել է քաղաքացիական մի գործ, որի մասին անպայման պետք է իմանա հասարակությունը:
Օգոստոսի 16-ին և 17-ին խմբին է միացել և զորամասերում համերգներով հանդես եկել «Կարին» ազգագրական համույթը: Արցախյան գոյամարտի տարիներին տարածաշրջանում մարտնչած ազատամարտիկները նաև իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել զինվորներին:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարը:
«Ե՛ւ ինձ ազատել են աշխատանքից, ե՛ւ իմ ոտները կապել ստեղ, որ ես չկարենամ գոնե դուրս գամ արտերկիր, աշխատեմ, որ իմ պրոբլեմները լուծեմ: Գոնե իմ ու իմ նման մարդկանց փողերը տան, որ էդ մարդիկ իրանց գլխի ճարը տենան»:
Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ը խոսքից այն կողմ չի անցել գործի:
Հայաստանը պետք է հաշվի նստեր այն իրողության հետ, որ Ռուսաստանի հետ էլ ավելի սերտ հարաբերությունների գնալով ու ինտեգրվելով ռուսական աշխարհաքաղաքական պրոյեկտին, կարող է խնդիրներ ունենալ հարեւան երկրների հետ փոխհարաբերություններում:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
ԵՄ-ի Խորհուրդը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները հաստատել է երեկ, սակայն դրանց ուժի մեջ մտնելը որոշվել է հետաձգել մի քանի օրով:
«Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են և´ քաղաքական կտրվածքով, և´ տնտեսական խնդիրների լուծման, և´ նաև մարդկանց հոգեբանությունը վերանայելու կտրվածքով: Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկները շատ ընդհանրացված էին, շատ քաղաքական բնույթի փաստարկներ էին և այդ փաստարկները չեն կարող ընկալվել` որպես մասնագիտական փաստարկ»,- ասում է նա:
Յաալոնը կարծում է, որ արևմտյան երկրները ցայժմ չափազանց մեծ հանդուրժողականություն են ցուցաբերել ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ:
«Ինձ հետաքրքի՞ր է, թե ինչ են ստեղծում, ոնց են ստեղծում, ինձ պետք է, որ ես իմ երկրին ու պետությանը ծառայեմ, իմ երիտասարդներին, երեխաներին: Թե չէ` ով ինչ է անում…»,- այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի կողմից ստեղծվող` ազատամարտիկների նոր միությանը:
«Ես մեր արտգորնախարարին չեմ վստահում և չեմ էլ պատկերացնում, որ նա խորությամբ հասկանում է այն ամենը, ինչն ինքը խոսում է»,- խոսելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի երեկվա արած հայտարարության մասին՝ ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:
Է. Մարուքյանի կարծիքով՝ վարչական իրավախախտումների հետ կապված չկա միասնական իրավակիրառ պրակտիկա: Նա համաձայնեց, որ լսված լինելու իրավունքը վարորդը կարող է իրացնել այն դեպքում, երբ ոստիկանն է ակտ գրում, բայց արագաչափերի դեպքում լսված լինելու իրավունքը չի պահպանվում:
Այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին հեռուստաալիքը:
Քաղաքական գործիչները, ինչպես և բոլոր մարդիկ, պետք է կարողանան ներողություն խնդրել:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը եվրոպացի փորձագետներին ներկայացրեց Հայաստանում բարձրագույն կրթության առանձնահատկությունները, բուհերի հավատարմագրման գործընթացը, բուհերում առավել հաճախ հանդիպող խնդիրները, ինչպես նաև բուհ-աշխատաշուկա կապի միջոցները:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախատեսվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակում կանգ է առել խորհրդարանական կառավարման ձևի վրա: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Մարալիկում տղայի կողմից հորը դանակահարությամբ սպանելու դեպքի կապակցությամբ Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության առթիվ տեղեկացնում ենք, որ հայրը` Հարություն Վարդևանյանը Սևանի հոգեբուժական հիվանդանոցում բուժում է ստացել 1992 թվականից։ 2003-ի հունվարին դուրս է գրվել և նույն ամսին կրկին ընդունվել հիվանդանոց մինչև 2014թ. սեպտեմբերի 5-ը։
Զ. Թադևոսյանը կարծում է՝ Հայաստանում գյուղատնտեսությունը գտնվում է մոռացված, լքված վիճակում. «Եթե Ռուսաստանը էմբարգո է դրել եվրոպական մթերքների առջև, ապա Հայաստանը, եթե ունենար համապատասխան ներուժ, կարող էր ինչ-որ չափով լրացնել այն պակասը, որը չի մտնում Եվրոպայից Ռուսաստան: Գյուղացիները չեն զբաղվում անասնապահությամբ՝ բառիս իսկական իմաստով: Եթե գյուղացին պահում է մեկ կով, դա չի նշանակում, որ նա զբաղվում է անասնապահությամբ:
Պլոտնիցկին հավելել է, որ շուտով ողջ աշխարհը կտեսնի, որ առանց Դոնբասի, Ուկրաինան դատապարտված է զանգվածային աղքատության ու դեգրադացման:
Այսօր Ազգային ժողովի նիստը, ինչպես և երեկ, սկսվեց աղմուկով: Պատգամավորները չէին ենթարկվում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ կարգի հրավիրվելու կոչերին: «Նորից պետք է ասեմ, որ աղմուկ է: Աղմուկ է, որովհետև լրագրողները նյութ չեն կարողանում գրել: Մի քիչ աղմկենք, որ լրագրողները նյութ ունենան»,- իր վրդովմունքն արտահայտեց Գ.Սահակյանը:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ օդանավը մասերի է բաժանվել թռիչքի ընթացքում:
Նրանց հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգար Մ.-ն միայնակ հետ է վերադարձել և ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել սպանել Կարեն Ա.-ին, սակայն մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին: