Բաժիններ՝

ԵՄ-ը ՌԴ-ի դեմ ընդունած նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու հարցը կքննարկի վաղը. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպումը Բրյուսելում տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին, որի ժամանակ քննարկվելու է Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու հարցը:

Այս մասին գործակալության հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը: ԵՄ-ի Խորհուրդը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները հաստատել է երեկ, սակայն դրանց ուժի մեջ մտնելը որոշվել է հետաձգել մի քանի օրով, ինչն առաջին հերթին հնարավոր է դարձել Իտալիայի ու Ֆինլանդիայի շնորհիվ:

Այդ երկրները կարծում են, որ ներկա դրությամբ պատեհ պահ չէ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար: Արևմտյան մամուլի տվյալներով՝ նոր պատժամիջոցներն առնչվելու են Ռուսաստանի նավթային խոշորագույն պետական երեք ընկերության՝ «Գազպրոմ նավթ», «Տրանսնեֆտ» և «Ռոսնեֆտ»:

Նրանց կարգելվի ԵՄ-ի երկրներից վարկեր վերցնել 30 օրից ավելի ժամկետով: Բացի այդ, ԵՄ-ում վարկեր ստանալը կարգելվի նաև «Ուրալվագոնզավոդին», «Օբոռոնպռոմին» և Միացյալ ավիաշինական կորպորացիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս