Բաժիններ՝

Իսրայելը կոչ է արել ընդլայնել աշխարհի հետախուզությունների համագործակցությունն ընդդեմ «Իսլամական պետության»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը կոչ է արել ընդլայնել աշխարհի հետախուզությունների համագործակցությունն ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության:

Այալոնի խոսքերով՝ «Իսլամական պետությանը» կանգնեցնելու ու հաղթելու համար, ինչպես մենք իմացանք 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո, անհրաժեշտ է կազմակերպել աշխարհի երկրների հետախուզությունների համագործակցություն, փորձի փոխանակման զարգացում և օպերատիվ համագործակցություն մի շարք փուլերում:

Այալոնն ընդգծել է, որ երբ խոսքը գնում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրական պայքարի մասին, Արևմուտքի երկրները չափազանց զգուշավորություն են ցուցաբերում այնքան ժամանակ, մինչև որ սպառնալիքն անմիջականորեն չի առնչվում այդ երկրներին:

Յաալոնը կարծում է, որ արևմտյան երկրները ցայժմ չափազանց մեծ հանդուրժողականություն են ցուցաբերել ահաբեկչական կազմակերպությունների ու կազմավորումների, ինչպես նաև ահաբեկչությանն աջակցող երկրների նկատմամբ, ինչպիսին որ Իրանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս