Բաժիններ՝

Ուկրաինայի նախագահի խորհրդականը ներողություն է խնդրել ՆԱՏՕ-ի երկրներից

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն ներողություն է խնդրել ՆԱՏՕ-ի երկրներից՝ կապված իր այն հայտարարության հետ, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Իտալիայից Ուկրաինա զենք մատակարարելու շուրջ.

«Քաղաքական գործիչները, ինչպես և բոլոր մարդիկ, պետք է կարողանան ներողություն խնդրել: Երբ ես տեղեկացա նրանց հայտարարությունների մասին, ես ներողություն խնդրեցի բոլորից, ովքեր մասնակից են այդ իրավիճակին:

Ընդ որում, ես տեղեկացա, որ զենքի առևտուրը հատուկ թեմա է, պարզապես չէի հասկանում, թե որքան հատուկ է այն, որքան հատուկ է այն ներկայումս կիսապատերազմական վիճակում հայտնված Ուկրաինայի պարագայում»:

Սեպտեմբերի 7-ին Լուցենկոն վերոնշյալ իր հայտարարությունը տեղադրել էր Facebook-ի իր էջում, ինչից հետո Նորվեգիայի ու Լեհաստանի պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Պենտագոնը հերքեցին դա: Ուկրաինայի արևելքում հրադադար է հաստատվել սեպտեմբերի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս