Բաժիններ՝

Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:

Նրա խոսքերով՝ տվյալ որոշումն ընդունվել է նախորդ ամիս, իսկ ներկայումս բանակցությունն են ընթանում դիտորդների մանդատի հետագա երկարաձգման շուրջ: Նա հավելել է, որ պլանավորված չէ փոփոխություններ կատարել առաքելության կազմում:

Ներկա դրությամբ, այն բաղկացած է 34 աշխատակցից, որոնք գործունեություն են ծավալել Ուկրաինայի 5 քաղաքում՝ Կիև, Դոնեցկ, Լվով, Օդեսա ու Խարկով: Առաքելությունն Ուկրաինայում իր աշխատանքները սկսել է ընթացիկ տարավա մարտի 15-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս