«Տնտեսական հարաբերությունները կպահպանվեն, դա չէ խնդիրը: Այստեղ հարցը քաղաքական է, և, ինչ որ ասաց Նազարբաևը, քաղաքական հարթությունում է»
Այս մասին հայտարարել է դատարանի մամլո քարտուղար Աննա Ֆասդեևան:
«Մեզ խաբել են, մեզ չեն տվել այն սերմը, որի գովքն իրենք անում էին»,- ասաց Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի հողօգտագործող Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ը դիմել էր դատարան, վճիռը կայացվել է ի օգուտ հողօգտագործողների
«Մենք մի ժամանակ ստեղծեցինք վրացական-հայկական կինո, հետո Նինոյի հետ մտածում էինք, որ պետք է ստեղծել առանձին նախագիծ, առանձին փառատոն, և, վերջիվերջո, ստեղծեցինք նման փառատոն՝ այն ստուդիաների հետ, որոնք նույնպես հետաքրքրված են սրանով և շատ են սիրում կինոն»:
Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող մարմնավաճառությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու հետ՝ վերջինիս իրեն անհայտ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից ծննդաբերած աղջկան պահելու և դաստիարակելու վերաբերյալ։
«Մեր հանդիպումը քիչ էր մնում վերածվեր ձեռնամարտի»,-ասում է քաղաքացին:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, վերադառնալով իր տասնօրյա արձակուրդից, հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ավակովը Facebook-ի իր էջում դրել է նաև այդ ականի նկարը:
«Շատ անգամ հենց լրագրողներն են բարձրացնում դեղերի ապօրինի շրջանառության և նմանատիպ այլ հարցեր: Մենք շատ մտահոգ ենք դեղերի որակով, դեղերի շրջանառությամբ, ժամկետներով, պահպանման հնարավոր պայմաններով և այդ իսկ պատճառով պիտակավորումները պետք է տեղի ունենան»
Հուլիսի 17-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի նորընծա չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Հոլանդիան է:
Գործարարին ձերբակալել են «кингисеппский» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։ Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկություն է կրում։
Հետաքննչական կոմիտեն երեկ դատարանին միջնորդություն է ներկայացրել նաև Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին:
Լ. Հայրապետյանը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս քաղաքական հայտարարություններով: Չնայած իր բարեգործական ծրագրերին` նա միանշանակ անձնավորություն չէր:
«Եթե այս տարի գյուղացիները բերք չեն ունենալու, ուրեմն ինչպե՞ս են փակելու իրենց վարկերը: Պարո’ն Ջավադյան, խնդրում եմ ըմբռնումով մոտենաք գյուղացիների վարկերի հարցին` փորձելով աջակցել գյուղացիներին»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Որոշվել է Իրանից ու Ռուսաստանից գազ ներկրել ինչպես հեղուկացված տեսքով, այնպես էլ խողովակաշարերով:
Հուլիսի 16-ին տեղի է ունեցել նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը:
Դիլիջան երթևեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից:
Անգելա Մերկելը նախկին ԳԴՀ-ի այն փոքրաթիվ ներկայացուցիչներից է, որոնց հաջողվեց բավական արագ քաղաքական կարիերա անել միասնական Գերմանիայում:
Որքան էլ անհավանական թվա, բայց դա կարող է անմիջական կապ ունենալ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ներկա փուլի հետ:
«Հենակետից հենակետ են կրակել, բայց կոնկրետ գյուղի վրա չի եղել կրակոց: Մեր սահմաններն անառիկ են, մեր հենակետերում զինվորները լավ ծառայում են՝ տեղը տեղին, դրա համար էլ մենք հանգիստ ենք»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Այս մասին հայտարարել է Սուլթանովի փաստաբան Ադամ Մամեդովը:
Այսօր՝ հուլիսի 17-ին, կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը:
Որպես դիտորդ՝ զորավարժություններին հրավիրվել են Հայաստանի ու Բելառուսի մասնագետները:
Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն օգնի Ուկրաինային:
2014 թ. ապրիլի 9-ին Վաշինգտոնի Ինտերպոլի ԱԿԲ-ն հետախուզվողի վերաբերյալ հարցում էր կատարել Հայաստան: Մի քանի օրվա ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները պարզեցին Անուշ Ս.-ի գտնվելու վայրը, և ապրիլի 18-ին նա ձերբակալվեց:
Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հետաքրքրված է այդ դպրոցների ֆինանսավորմամբ:
«Քաղաքացու «Օպել» մեքենան պաժառնու խաչմերուկին թեթև խփեց ԴԱՀԿ-ի աշխատակցի «Աուդի» մակնիշի մեքենային, դրանք էլ իջան, չգիտեմ ինչ եղավ, սկսեցին ծեծել էդ տղային կնոջ ու երեխու առաջ, փողոցի մեջտեղում, հետո ԴԱՀԿ աշխատակիցների թիվը ավելացավ… էն կարգի ծեծեցին, որ քաղաքացին նստեց ավտոն ասավ գնում եմ հիվանդանոց, էն վիճակն էր, որ թաղամասից որևէ մեկը չփորձեց անգամ խառնվել կռվին… ԴԱՀԿ-ի աշխատակիցները ֆոռմով էին, ճանապարհն էլ խցանվել էր, ոչ մի ոստիկան չկար»:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: