ՀԱՊԿ-ը «ծայրահեղականներ» կվնասազերծի Կենտրոնական Ասիայի վարժանքերի ժամանակ
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներն այսօր մասնակցելու են ուսումնական գործողության, որի ժամանակ նրանք Կենտրոնական Ասիայում «կվնասազերծեն» միջազգային ծայրահեղական խմբավորման:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինը: Այդ գործողությունը հանդիսանում է «Բնագիծ-2014» մասշտաբային վարժանքների մի մասը, որոնք ՀԱՊԿ-ի հովանու ներքո մեկնարկել են երկուշաբթի:
Որպես դիտորդ՝ զորավարժություններին հրավիրվել են Հայաստանի ու Բելառուսի մասնագետները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    