Հնդկաստանը որոշել է նախապատվությունը տալ Իրանից ու Ռուսաստանից գազ ներկրելուն

Iran.ru-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանը Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տիրող անկայունության պատճառով որոշել է աստիճանաբար կրճատել այդ երկրներից գազի ներկրումը և դրան զուգահեռ մեծացնել Իրանից ու Ռուսաստանից գազի գնումը:

Հնդկաստանի նավթարդյունաբերության նախարարության նոր ռազմավարության համաձայն, պետք է մեծացվի երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, ինչը ենթադրում է կրճատել նավթից ունեցած չափազանց մեծ կախվածությունը և նոր հնարավորություններ փնտրել բնական գազի համար:

Դրա հետ կապված՝ որոշվել է Իրանից ու Ռուսաստանից գազ ներկրել ինչպես հեղուկացված տեսքով, այնպես էլ խողովակաշարերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031