
ՌԴ-ում Լևոն Հայրապետյանի գործով կալանք է դրվել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա

РБК-ի փոխանցմամբ՝ մոսկովյան դատարանը Հետաքննչական կոմիտեի միջնորդությամբ կալանք է դրել «Սիստեմա» ընկերությանը պատկանող «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա: «Սիստեման» կապ չունի հետաքննության հետ, սակայն Հետաքննչական կոմիտեն գործարար Լևոն Հայրապետյանին կասկածում է մեքենայություններ գործելու մեջ:
Չի բացառվում, որ Հայրապետյանը կարող է 2008 թվականին մասնակցած լինել «Սիստեմային» «Բաշնեֆտ» նավթային ընկերության վաճառքին: «Սիստեման» իր «դուստր» ընկերությունների հետ տիրում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի 84.4 տոկոսին (կանոնադրական կապիտալի 73.94 տոկոսին):
Հետաքննչական կոմիտեն երեկ դատարանին միջնորդություն է ներկայացրել նաև Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին: