ԱՄՆ-ում հետաքննություն է սկսել գյուլենական 19 դպրոցի նկատմամբ. Sabah
                                    Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հետաքննություն է սկսել Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապված 19 դպրոցի նկատմամբ: Դա մասնավորապես առնչվում է Օհայոյում գտնվող դպրոցների 19 նախկին դասախոսներին:
Երեքշաբթի նրանց հարցաքննել են՝ կապված այդ դպրոցներում քննությունների ժամանակ մեքենայություններ կատարելու, խտրականություն կիրառելու, վատ կառավարելու և անհաջող կրթություն տալու հետ: Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հետաքրքրված է այդ դպրոցների ֆինանսավորմամբ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    