
Ուրուգվայի նախագահն ընդդեմ ՖԻՖԱ-ի

Ուրուգվայի նախագահ Խոսե Կորդանոն մեղադրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) իր երկրի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար, քանի որ այն փոքր է։ Կորդանոյին զայրացրել է իր երկրի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկումը 4 խաղով (Սուարեսը կծել էր Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջորջո Կյելինիի ուսը)։
Ուրուգվայի նախագահի կարծիքով՝ ՖԻՖԱ-ն տարբեր երկրների նկատմամբ տարբեր քաղաքականություն է վարում։
«Իտալացիները սադրեցին և այս անգամ նրանք շատ հեռուն գնացին։ Դաշտում մշտապես տեղի են ունենում ավելի կոպիտ խախտումներ։ՖԻՖԱ-ն տարբեր կերպ է վերաբերվում թիմերին։ Մտածում են, որ կարող են մեզ ճնշել, քանի որ փոքր երկիր ենք», — ասել է նա Football Italia-ին։
Որակազրկման պատճառով Սուարեսը չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը։ Նա անգամ իրավունք չունի հայտնվել մարզադաշտում։