Բաքվում հակահայկական ցույցի մասնակիցները պահանջել են, որ հայ պատգամավորներն անհապաղ լքեն իրենց երկիրը

Բաքվում հակահայկական ցույցի մասնակիցները պահանջել են, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող հայ պատգամավորներն անհապաղ լքեն իրենց երկիրը: Այսպես կոչված Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամներն այսօր Բաքվի Flame Towers-ի մոտ, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, բողոքի երթ են անցկացրել, հաղորդում է haqqin.az-ը:

Ոստիկանները ուժով ցրել են ցույցը: Հաղորդվում է մեծ թվով ձերբակալվածների մասին: Մասնակիցների մյուս մասը ակցիան շարունակել է խորհրդարանի շենքի մոտ` «Անհապաղ լքեք Ադրբեջանը», «Հեռացեք» պաստառներով:

Հայկական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ԱԺ միջազգային բաժնի ներկայացուցիչ Անահիտ Գասպարյանը եւ ԱԳՆ-ից` Վահե Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30