Բաժիններ՝

Խոշոր նախագծեր, որոնք մեկնարկել են փոքր ավտոտնակներում (լուսանկարներ)

Մեզնից շատերը ինչ-ինչ գաղափարներ ունեն, որոնք ցանկանում են իրագործել, սակայն մշտապես ի հայտ են գալիս տարբեր խոչընդոտներ` գումարի անբավարարություն, ժամանակի բացակայություն եւ բազմաթիվ այլ պատճառներ: Սակայն ոչ բոլորն են ընկրկում նման խոչընդոտների առջեւ: Ներկայացվում են աշխարհում հայտնի խոշոր նախագծեր, որոնք ծնվել են ավտոտնակներում:

Apple

1976 թվականին Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակն այս ավտոտնակում հիմնադրեցին ներկայիս խոշորագույն ընկերությունը` Apple-ը:

garagestartups01

The Beatles

Մինչեւ The Beatles -ի ձեւավորումը Ջոն Լենոնը The Quarrymen կոչվող խմբի անդամ էր` իր դպրոցական ընկերների հետ: Երբ ծնողների համար արդեն անտանելի էր դարձել ապագա երաժիշտների աղմուկը, նրանք ստիպված էին փորձերը կազմակերպել ետնաբակում:

garagestartups02

Amazon

1994 թվականին, երբ Ջեֆ Բեզոսը հիմնադրեց Amazon –ը որպես համացանցային գրախանութ, այն ամբողջությամբ տեղակայված էր այս ավտոտնակում:

garagestartups03

Microsoft

1975 թվականին Բիլ Գեյթսն ու Պոլ Ալենը դարձյալ ավտոտնակում հիմնադրեցին Microsoft-ը:

garagestartups06

Disney

1923 թվականին Ուոլթ եւ Ռոյ Դիսնեյներն այցելեցին իրենց քեռուն, ում ավտոտնակում էլ եղբայրները ստեղծեցին The First Disney Studio-ն, որը դարձավ ներկայիս խոշորագույն կինոստուդիայի նախակերպարը:

garagestartups10

Google

1998 թվականի ամռանը Սթենֆորդի երկու ուսնողներ` Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը սկսեցին աշխատել Google –ի վրա` որպես ուսումնական նախագիծ: Ապագա հսկայի ստեղծման աշխատանքները տեղի էին ունենում ավտոտնակում:

garagestartups11

Lotus Cars

1984 թվականին Էնթոնի Չեփմենը սկսեց պատրաստել իր առաջին սպորտային մեքենան ծնողների ավտոտնակում: Այսօր Lotus –ը սպորտային մեքենաների արտադրության առաջատարներից է:

garagestartups13

Nike

Nike -ի բիզնես-գաղափարը սկսել է իրագործվել անգամ ոչ ավտոտնակում, այլ սկզբնական շրջանում` մեքենայի բեռնախցիկում:

garagestartups14

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս