Բաժիններ՝

Պատգամավորները այցելել են բերման ենթարկվածներին. ilur.am

ilur.am-ի փոխանցմամբ՝ Սարյան փողոցից բերման ենթարկված ակտիվիստների մի մասը դեռ շարունակում է մնալ ոստիկանության կենտրոնի բաժանմունքում: Ակտիվիստներին են այցելել ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը:

Բաժանմունքից դուրս գալուց հետո Մանուկյանը լրագրողներին ասել է, որ քառյակի ուժերով իրենք քննարկել են այս հարցը, բոլոր փաստերը հավաքվում են, այս մասին իրենց կուսակցությունների այն ներկայացուցիչները, ովքեր այս օրերին գտնվում են Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ում ներկայացնելու են կատարվածը:

Մանուկյանը նաեւ նշեց, որ բերման ենթարկվածներից ամենահարցականը ակտիվիստ Նարեկ Հակոբյանի հարցն է, ում նկատմամբ հնարավոր է՝ քրգործ հարուցվի, չնայած պատգամավորների հորդորներին՝ ոստիկաններին, որպեսզի իրավիկճակն ավելի չլարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս