
4 երիտասարդ 44 համարի երթուղայինում հարվածներ են հասցրել մի երիտասարդի

Հունիսի 22-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղայինում 4 երիտասարդ վիճաբանում և հարվածում են մի երիտասարդի:
Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը` Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, ով հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն