
Նարեկ Հակոբյան. «Ես երբեք ոչ մի ոստիկանի ոչ մի թթու խոսք չեմ ասել, ոչ էլ կարող եմ հարվածել» (տեսանյութ)

Այսօր Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ Երևան քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին ավելիքաներկուտասնյակ ակտիվիստներ: Կենտրոնական բաժին այցելեց նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ովասաց, որ իրեն Ոստիկանությանբաժանմունքից ասել են, որ 26 ակտիվիստներ են բերման ենթարկվել. «Ակտիվիստ Հակոբյան Նարեկը կասկածվում է Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, բայց քրեական գործ հարուցված չէ, այսինքն՝ նյութեր են նախապատրաստվում, և դա դեռ փաստ չէ՝ քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ: Իսկ մնացների նկատմամբ հարուցված է վարչական վարույթ: Ես 26 բերման ենթարկվածներից շատ կարճ հանդիպեցի 20-ի հետ: Կային, որ վնասվածքներ ունեին: Նրանք բացատրեցին, որ բերման ենթարկվելիս են այդ վնասվածքները ստացել»,- նշեց պատգամավորը: Իդեպ, Ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրելէին, որ բերման ենթարկվածների թիվը 27 է:
Ժամեր առաջ 168.am-ին Ոստիկանության հասարակայնության հետ Կապի և լրատվության վարչությունից տեղեկացրելէին, որ Նարեկ Հակոբյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում Նարեկ Հակոբյանն ասաց, որ իրեն մոտ կես ժամ առաջ են բաց թողել Ոստիկանության բաժանմունքից: Նա նշեց, որ բոլորի հետ իրեն էլ են տարել բաժանմունք: «Ոչ մի բան դեռ պարզ չէ: Առայժմ քրեական գործ հարուցված չէ»,- ասացնա:
–Դուք հարվածե՞լ եք որևէ ոստիկանի:
-Ո՛չ: Ես ոչ մի բացատրություն չեմ տվել, ոչնչի տակ չեմ ստորագրել: Ես, պարզ է, չեմ հարվածել որևէ ոստիկանի: Այդպիսի հիմք չունեն ու ոչ էլ կարող են ապացուցել: Հնարավոր չի, որ ես միտումնավոր հարվածած լինեմ: Եթե կամերաները ֆիքսել են, այնտեղ կերևա, թե ինչ ահավոր վիճակ էր տիրում, մարդկանց ինչ ձևով էին վերաբերվում, այնպես որ, այստեղ ոչ մի խոսք չկա:
– Իսկ հնարավո՞ր է՝ միամիտ հարվածել եք որևէ մեկին այդ բախումների ժամանակ:
– Ոչ, այդպիսի բան էլ հնարավոր չէ: Ես անձնապես պատասխանատվություն եմ կրում այդպիսի դեպքերի ժամանակ, ես երբեք ոչ մի ոստիկանի ոչ մի թթու խոսք չեմ ասել, ոչ էլ կարող եմ հարվածել:
– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ հենց Ձեզ են քրեական վարույթով բերման ենթարկել:
– Չգիտեմ՝ ինչն է պատճառը, միգուցե այդ ոստիկա՞նն է ինչ-որ բողոք գրել:
– Ձեր և ոստիկանների միջև որևէ բանավեճ է՞լ չի եղել:
– Ո՛չ, ընդհանրապես: Ոչ մի պահանջ չի եղել, ոչ մի խոսակցություն չի եղել:
ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում: