Բաժիններ՝

20-ամյա տղան մահացել է հիվանդանոցում. գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ դիաբետ ունի. yerkir.am

20-ամյա Մինաս Երեմյանը մոտ մեկ ամիս առաջ էր Հայաստան եկել` հարազատների մոտ հանգստանալու համար: Ռուսաստանի քաղաքացի էր:

Սիբիրում ապրող տղայի համար այստեղի շոգն անտանելի է եղել, սկսել է քիչ ուտել ու ինքնազգացողությունն աստիճանաբար վատացել է: Իսկ երեկ ավելի վատ է զգացել իրեն, տարել են Խարբերդի հիվանդանոց, սակայն այնտեղ չեն ընդունել` ասել են, որ պետք է տեղափոխել Երևան:

Yerkir.am-ի հետ զրույցում Մինասի բարեկամներից Պողոսը պատմեց, որ «Արմենիա» ԲԿ-ում գլյուկոզա են ներարկել` չիմանալով, որ տղան շաքարային դիաբետ ունի:

Դրանից հետո տղան վատացել է ու այնտեղից տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ մահացել է: Այն հարցին, թե արդյո՞ք բժիշկները տեղյակ են եղել, որ Մինասը շաքարային դիաբետ ունի, մեր զրուցակիցը պատասխանեց. « Չէ, չեն իմացել, որ ինքը շաքար ունի: Ինքն էլ չի իմացել, որ ինքը շաքար ունի: Բայց դա իրենց (բժիշկների–հեղ.) գործն ա, պետք իմանան, նոր անեն: «Էրեբունի»-ում էլ հնարավոր ամեն բան անում էին, ես այնտեղ էի, տեսնում էի էլի, որ ամեն ինչ անում էին… Ուզում էին էդ գլյուկոզան դուրս բերեին միջից, չդիմացավ»: Դեպքի մանրամասների հետ կապված Yerkir.am-ը կապվեց «Էրեբունի» ԲԿ ընդունարանի վարիչ Հասմիկ Սաիյանի հետ:

Վերջինս հայտնեց, որ տղան իրենց մոտ տեղափոխվել է շատ ծանր, գռգռված վիճակում` արյան մեջ շաքարի պարունակությունը շատ բարձր է եղել, նորմայից ցածր է եղել է օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության միավորը, ջերմություն է ունեցել, թոքերում` երկկողմանի խզզոց է եղել:

«Գլյուկոզան շատ բարձր է եղել, առաջնակի հայտնաբերված շաքարային դիաբետ է եղել: Հիմա թե ինքը մեկ տարի, կես տարի, թե տասն օր է տառապել շաքարային դիաբետով, չեմ կարող ասել: Դրա համար հատուկ անալիզներ էր պետք անել պլանային կարգով, բայց էդ պահին դրա մասին մտածելն անլուրջ էր»,- ասաց Հ. Սաիյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս