
«Դիլիջան ազգային պարկ»-ից սոճիներ են հատել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օրերս Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վարդգես Հ.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 17-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Դիլիջան ազգային պարկ»-ի «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 2 սոճի:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն