Մագնուս Կարլսենին հաղթած հայ պատգամավորը դեռ երազի մեջ է

Հանրապետական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը դեռևս երազի մեջ է: Ախալքալակի Փոքր Գոնդուրա գյուղում ծնված պատգամավորը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին 3.5 րոպեում պարտության կմատնի, հաղորդում է azatutyun.am-ը:

«Դա ինձ համար անկանխատեսելի, անբացատրելի մի տեսիլք ոնց որ լինի, բայց եղավ այն ինչ, տեղի ունեցավ։ Հանդիպումը ավարտվեց իմ հաղթանակով»,- ասաց պատգամավորը։

Վարդապետյանն ասում է, որ 3.5 րոպեում այնպիս քայլ է կատարել, որի արդյունքում Կարլսենը ստիպված էր լինելու կորցնել թագուհուն, սակայն նախընտրել է հանձնվել. «Դա ինձ համար պատմական քայլ էր, G-4 քայլի արդյունքում Մագնուս Կարլսենը շնորհավորեց ինձ։ Բնականաբար, չեմիպիոնի համար դա այնքան էլ հաճելի իրողություն չէր, բայց նա մեծահոգություն ունեցավ շնորհավորելու ինձ։ Բոլոր դեպքերում չեմ կարծում, որ ուրախ էր»։

Հանրապետականները կարելի է ասել ցնծության մեջ են, նրանք իրենք էլ անակնկալի եկած չեն հասկանում, թե ինչպես է իրենց գործընկերոջը հաջողվել պարտության մատնել աշխարհի չեմպիոնին: Փայլուն հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արդեն իսկ պարգևատրել է գործընկերոջը:

«ԱԺ նախագահը հրավիրել էր իր մոտ, նա պարգևատրեց ինձ, տուփը դեռ չեմ բացել, փոքրիկ հուշանվեր է»,- ասաց պատգամավորը։

Լեւոն Արոնյանի հետ  Մագնուս Կարլսենն այցելել է Տաթեւ: «Մագնուսին ցույց տվեցինք Տաթեւի գեղեցկությունը»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արոնյանը:

magnus3magnus2

magnus

Տաթևի վանք այցելելուց հետո Մագնուս Կարլսենն Գուրգեն Խանջյանի անվան սրահում մամուլի ասուլիս է տվել, հաղորդում է armsport.am-ը:

«Տպավորությունս այն է, որ այս երկրում շախմատի նկատմամբ մեծ խանդավառություն կա: Ինձ տպավորեց շախմատի նկատմամբ ձեր երկրի սերը:Այսօր վերադարձանք շրջագայությունից, որը բացատրում է թե ինչու եմ այսպես հագնված: Շատ գեղեցիկ էր ձեր սարերում, և դա ինչ-որ չափով հիշեցրեց հայրենիքս»,-ասել է Կարլսենը:

Լուսանկարները` Լեւոն Արոնյանի ֆեյսբույքան էջի եւ armsport.am-ի:

magnus_5

Տեսանյութեր

Լրահոս