«Ալեն-Էլենում» հաճախորդի մահվան գործով մեղադրողը 7 տարվա ազատազրկում պահանջեց. «Ալեն-Էլենում» հաճախորդի մահվան գործով մեղադրողը 7 տարվա ազատազրկում պահանջեց. «Փաստինֆո»
«Ալեն-Էլեն» գիշերային ակումբում հաճախորդին ծանր մարմնական վնասվածք, ապա նաև՝ անզգուշությամբ նրան մահ պատճառելու գործով մեղադրող Հակոբ Մելքոնյանն այսօր միջնորդեց ամբաստանյալ Վաչագան Նիկողոսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Մեղադրողը դատաքննությամբ ևս հիմնավորված համարեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը:
Դատախազի գնահատմամբ՝ անհերքելի ապացույցներով հիմնավորված է, որ Վաչագան Նիկողոսյանը 2013թ. մայիսի 19-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում անվտանգության ծառայության աշխատակից Ազատ Քոչոյանի հետ` խմբի կազմում, ակումբի հաճախորդ Էրեմյա Ռազմաձեին մարմնական վնյասվածք պատճառելու դիտավորությամբ ծեծի է ենթարկել վերջինիս, որի հետևանքով նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը (տուժողը, գիտակցության չգալով, մայիսի 24-ին մահացել է հիվանդանոցում):
Ըստ մեղադրողի՝ հաստատված է նաեւ, որ տուժող Ռազմաձեն հարբած վիճակում հայհոյել է իր մայրենի վրացերենով եւ նրան սրահից դուրս են հանել, ապա Նիկողոսյանն ու Քոչոյանը միասին ձեռքերով ու ոտքերով անդադար հարվածներ են հասցրել աստիճանների վրա՝ իրենցից ներքեւ, կանգնած տուժողին, բազմաթիվ հարվածներ է ստացել նաև տուժողի ազգական, դեպքի անմիջական ականատես Գիվի Շահվերդովը:
Մանրամասներն՝ այստեղ