
Այսօր գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, կարգաբերման եւ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 4-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան, Փափազյան, Վաղարշյան, Գյուլբենկյան, Քոչար փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: