Իրանի ու Աֆղանստանի հարաբերությունները բարելավվում են

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի ու Աֆղանստանի հարաբերությունները բարելավվում են: Այս մասին Քաբուլում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին:

Վերջինս մասնակցել է Աֆղանստանի քաղաքացիներին իրանական էլեկտրոնային վիզաների տրամադրման առաջին կետի բացման արարողակարգին: Քաշքավին գոհունակություն է հայտնել քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում Իրանի ու Աֆղանստանի հարաբերությունների կապակցությամբ, ինչպես նաև հույս է հայտնել, որ դրանք արագորեն կբարելավվեն ու կամրապնդվեն:

Քաշքավիի խոսքերով՝ Իրանը ձգտում է ականատես դառնալ Աֆղանստանի բարգավաճմանը, ազատ ու կայուն երկրի վերածվելուն: Աֆղանստանն անվտանգության տեսանկյունից հանդիսանում է Իրանի խնդրահարույց հարևանը:  Սովորաբար, աֆղանական թմրանյութն Իրանի տարածքով է ուղարկվում Եվրոպա: Բացի այդ, Աֆղանստանից բխում է ահաբեկչական վտանգ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30