Սոֆի Լորենի աֆորիզմները` գեղեցկության մասին
Անցած դարի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը` Սոֆի Լորենը, հայտնի է նաեւ գեղեցկության մասին իր աֆորիզմներով: youandworld.am -ը ներկայացնում է դրանցից մի քանիսը.
Գեղեցկությունը ֆիզիկական վիճակ չէ: Գեղեցկությունը ներքին զգացողություն է, որն արտացոլվում է ձեր աչքերում:
Տղամարդիկ խելացի կանանց առանձնացնում են, գեղեցիկներին ամբոխի մեջ հայացքով ուղեկցում են եւ միայն հմայիչ կանանց են միշտ հիշում:
Հագուստի ոճն անհատականության բացահայտման ամենապարզ միջոցն է:
Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող:
Երբ կինը նստում է հայելու դիմաց, նրան հնարավորություն է տրվում իրեն նկարչուհի զգալ եւ շփվել արվեստի աշխարհի հետ:
Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն:
Սերն անխիղճ վերլուծություն չի հանդուրժում: Եթե այն անընդհատ ստուգես, մանրամասն վերլուծես, համեմատես, «լույսի» տակ ուսումնասիրես, այն հետզհետե կնվազի եւ կմահանա:
Ոչինչ չի կարող գեղեցիկ լինել բոլոր տեսանկյուններից:
Իդեալական գեղեցկությունը պատրանք է:
Հաճելի արտաքինը դեռ բավարար չէ, ավելացրեք հմայք, եւ աշխարհը կլինի ձեր ոտքերի տակ:
Այն կինը, որը հաստատապես վստահ է իր գեղեցկության մեջ, ի վերջո կկարողանա դա համոզել մյուսներին:
Բնավորությունը գեղեցկության կարեւորագույն բաղադրիչներից է:
Թարմ այտերը, լավ պուդրայած քիթը եւ ընդգծված աչքերը համայիչ լինելու արվեստում ամենագլխավորները չեն: Գեղեցկությունը կախված է այլ բաներից` բարությունից, խելքից եւ, իհարկե, երեւակայությունից, առանց որի տպավորիչ կին չես դառնա: