Բաժիններ՝

Դավիթ Մուրադյանը` Թատերականի ռեկտոր

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է նշանակվել Դավիթ Մուրադյանը:

Դավիթ Մուրադյանն ընտրվել 19 կողմ, 1 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ: Ընտրությանը չի մասնակցել միայն Հարություն Խաչատրյանը, որն այս պահին քաղաքում չէ:

Նշենք, որ ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարը միակ թեկնածուն էր:

Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951թ.-ին, Երևանում: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը:

Ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է: 1971-73թթ աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-74թթ` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-91թթ և 1997-2001թթ` «Հայֆիլմ» կինոստուդիայում: Երկար տարիներ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ:

2003թ. նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղը արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին` որպես «Տարվա լավագույն պիես»: 2001թ-ից Հայաստանի Գրողների միության փոխնախագահն է: 2008-10թթ եղել է ՀՀ մշակույթի փոխնախարարը: 2011թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս