
Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի, երբ Կիևը պատրաստ կլինի դրան. Եվրահանձնաժողով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը կարող է ավարտել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը, երբ Կիևը կհայտարարի, որ պատրաստ է դրան: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս, թեև ստույգ ժամկետը դեռ հստակեցված չէ. «Մենք այդ հարցին մոտենում ենք չափազանց ճկուն և պատրաստ ենք ստորագրմանը, հենց որ մեզ այդ մասին իրազեկի Ուկրաինան: Դրա համար չեն պահանաջվում որևէ ձևական ընթացակարգեր: Փաստաթուղթն ամբողջովին պատրաստ է ստորագրմանը»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կստորագրի Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունից անմիջապես անց: