Բաժիններ՝

Պորոշենկոն վաղը կհանդիպի Բրոնիսլավ Կոմորովսկու հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին վաղը երեկոյան Վարշավայում հանդիպելու է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Պորոշենկոն պլանավորել է Կոմորովսկու հրավերով հունիսի 3-4-ին մեկնել Լեհաստան՝ մասնակցելու համար Լեհաստանի խորհրդարանի՝ առաջին մասնակի ազատ ընտրությունների անցկացման 25-ամյակի տոնմանը:

Այդ միջոցառումներին մասնակցելու են նաև մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ոչ պաշտոնական հաղորդմամբ՝ Պորոշենկոն Վարշավայում պլանավորել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30