
Ռուսաստանը Չինաստանին կվաճառի ամենաժամանակակից սպառազինության փաթեթ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Չինաստանին կվաճառի ամենաժամանակակից սպառազինության փաթեթ: Այս մասին հայտարարել է Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Միխայիլ Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ Չինաստանը Ռուսաստանին պատվիրել է «ժամանակակից սպառազինության փաթեթ», որի մեջ մտնելու են Су-35 տիպի կործանիչներ, С-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ), ինչպես նաև «նավ-նավ» դասի հրթիռ, որի անունը չի հրապարակվում:
Պողոսյանի խոսքերով՝ տվյալ հարցի շուրջ տեխնիկական բանակցությունները մոտենում են իրենց ավարտին: Պողոսյանը հավելել է, որ դեռ չի կարող հրապարակել գործարքի բոլոր մանրամասները, սակայան հարցերի հիմնական մասը հաջողվել է լուծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի չինական վերջին այցի ժամանակ:
Ռուսաստանն ու Չինաստանը դեռևս 2012 թվականին կնքել են 1.5 միլիարդ դոլար արժեքով ռազմական գործարք, որն առնչվում է Պեկինին 24 հատ Су-35 տիպի կործանիչներ մատակարարելուն: