Ադրբեջանը կարող է «շնչահեղձ լինել» իր նավթից ու գազից. Ջորջ Ֆրիդման
Լեհական Gazecie Wyborczej թերթին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանն անդրադարձել է հետխորհրդային տիրույթի վերջին զարգացումներին.
«Առավել հավանական սցենար է համարվում այն, որ Լատվիայի ու Էստոնիայի ռուս փոքրամասնությունը կցանկանա միանալ Ռուսաստանին, ինչպես որ դա եղավ Ղրիմում: Սակայն Պուտինն այն կիրագործի ամենավերջում, քանի որ խոսքը գնում է ՆԱՏՕ-ի երկրների մասին:
Ուկրաինական ճգնաժամը որոշ ժամանակ անց կհանդարտվի: Դա ցանկանում են թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը: Եվ այդ ժամանակ Պուտինը կգտնի իր հաջորդ թիրախները: Նա փորձարկումներն առաջին հերթին կսկսի Մոլդովայից ու Վրաստանից:
Վրաստանը տարանցիկ երկիր է ադրբեջանական գազի ու նավթի համար: Եթե Ռուսաստանը վերահսկողության տակ առնի այդ խողովակաշարերը, ապա Ադրբեջանը կարող է «շնչահեղձ լինել» իր գազից ու նավթից: Սակայն Պուտինը տանկեր չի ուղարկի այնտեղ:
Նա այնտեղ կգործի որպես հատուկ ծառայության աշխատակից. ապատեղեկատվություն, շանտաժ, բարյացակամ քաղաքական գործիչների գնում, հատուկ ստորաբաժանումների ուղարկում: Սակայն Պուտինի ռեժիմը թույլ է: Նրա խաղաքարտերն անօգուտ են, սակայն նա ունակ է հիանալի խաղաղ դրանցով:
Պուտինը՝ որպես լավ ուսուցում ստացած հատուկ ծառայության աշխատակից, հիանալի դիմում է բլեֆի: Նա բռնցքամարտելու է ելել ավելի ծանր քաշային կարգում, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրա վրա, ինչի համար էլ նա ցայժմ հաղթել է»: