
Ինչպես է սթրեսը ազդում մեր օրգանիզմի վրա

Փաստ 1– Օրգանիզմի համար միևնույն է՝ դուք խորը սթրես եք տանում, թե պարզապես անհանգստանում եք: Բացասական արդյունքը երկու դեպքում էլ նույնն է: Անգամ ամենաչնչին սթրեսի դեպքում մեր օրգանիզմում 1400 բիոամեխանիկական օրգանիզմներ են գործում և եթե օրգանիզմում կատարվող գործընթացը թողնենք ինքնահոսի, ապա մեր օրգանիզմը ավելի շուտ կթուլանա: Տուժում են մեր մտավոր ունակությունները, էներգիան սպառվում է, կորցնում ենք օրգազմի էֆեկտիվությունը և պարզ մտածելու ունակությունը:
Փաստ 2- Սթեսը կարող է ստիպել խելացի մարդկանց անել հիմար բաներ: Սթրեսը արգելափակում է գլխուղեղում կատարվող աշխատանքի մի հատված, այդ իսկ պատճառով այդ պահին մարդը չի կողմնորոշվում՝ ինչ է անում: Երբ մենք գտնվում ենք հավասարակշռված վիճակում, մեր ուղեղը, նյարդային համակարգը և սրտանոթային համակարգը աշխատում են համաչափ:
Փաստ 3 – Մարդիկ սովոր են չնկատել սթրեսը: Մենք կարող ենք ֆիզիկապես տանել սթրես, բայց հոգեբանական առումով ցույց չտալ, քանի որ այդ վիճակին արդեն սովորել ենք: Շատ մարդիկ ամենօրյա սթրեսին, անհանգստությանն այնքան են ընտելացել, որ այդ վիճակը նրանց համար դարձել է սովորական: Սթրեսը կարող է կուտակվել մեր օրգանիզմում ամիսներով և մնալ աննկատ այնքան ժամանակ, մինչև աշխատանքում մենք չանենք կարևոր սխալ, և արդեն չդիմանալով` պոռթկալ և առողջական խնդիրների մասին արդեն տեղեկանալ մեր բժշկից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ aroxj.am-ում: