Ադրբեջանը դժգոհ է «Եվրատեսիլ 2014»-ի արդյունքներից

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը դժգոհ է «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթի արդյունքներից: Դրանց համաձայն, Ադրբեջանը ներկայացնող երգչուհի Դիլյար Քյազիմովան ժյուրիի քվեարկությամբ զբաղեցրել է 8-րդ, իսկ հեռուստադիտողների քվեներով՝ 21-րդ տեղը:

Արդյունքում, Քյազիմովան զբաղեցրել է 22-րդ տեղը: ITV հեռուստաալիքի «Մեծ բեմ» հաղորդման PR մենջեր Նարմին Մամեդովը կասկածի տակ է դրել ընդհանուր արդյունքները, ըստ որոնց՝  մասնակից բոլոր 37 երկրների ժյուրին շատ բարձր է գնահատել Քյազիմովայի Start a Fire կատարումը, սակայն վերջին հաշվով նա միայն զբաղեցրել է 22-րդ տեղը: 

Մամեդովի խոսքերով՝ ընդհուպ մինչև եզրափակչի անցկացումը Քյազիմովան ընդգրկվել է «թոփ-12» մասնակիցների և անգամ «թոփ-5»-ի թվում: Մամեդովը չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031