Զինյալներն Ուկրաինայի արևելքում արդեն իսկ սպանել են 78 մարդու. Գլխավոր դատախազություն
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունն ափսոսանք է հայտնել իրավապահ մարմինների բարոյալքվելու կապակցությամբ, ինչի պատճառով Ուկրաինայի արևելքում զենքը հայտնվել է չարագործների ձեռքում.
«Ծառայողական պարտականությունների կատարման հանդեպ ցուցաբերած անպատասխանատու վերաբերմունքի պատճառով մեծ քանակությամբ զենք է ընկել անջատողականների ու ահաբեկիչների ձեռքը: Մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ Լուգանսկի մարզում նրանք տիրել են ավելի քան 2000 միավոր զենքի:
Այդ զենքը սկսել են ակտիվորեն կիրառել: Ներկայումս մենք կարող են փաստել, որ ահաբեկիչներին ձեռքն ընկած հրաձգային զենքի կիրառման հետևանքով զոհվել է 78 մարդ: Իրականացվում են ոչ միայն սպանություններ, այլև պատանդներ են վերցվում: Մենք ունենք մարդկանց պատանդ վերցնելու 125 դեպք»: