
Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ՝ կապված Մանիսա նահանգի Սոմա շրջանի հանքահորում տեղի ունեցած աղետի հետ: Այդ մասին նշված է վարչապետական ապարատի տարածած հայտարարությունում, որում սգո օրերի հաշվարկը սկսվում է երեկվանից:
Բոլոր պետկառույցներում իջեցվել են դրոշները, կազմակերպվելու են կրոնական մի շարք միջոցառումներ: Սոմայի հանքավայրում պայթյունի հետևանքով զոհերի քանակը հասել է 205-ի: Վիրավորվել է 80 մարդ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Փրկվածների քանակը կազմում է 370 մարդ: Պայթյունի ժամանակ հանքավայրում գտնվել է 787 մարդ: