Բաժիններ՝

«Փակ ենք, կոմպլեքսավորված ու «չտես». Սուրեն Շահվերդյան. asekose.am

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը հանրությանն առավել հայտնի է որպես «Չէին սպասում»-ի Սուրեն, ու թեև հաղորդման ընթացքում հեռուստադիողը նրան տեսնելու հնարավորությունից զրկված է, սակայն նրա դիպուկ բնորոշումները և մեկնաբանությունները շատ ավելի խոսուն են: Նույնքան համարձակ էլ թատրոնում է. խոսում է ամենից, սահմաններ չի դնում, իսկ իր տեսակետների հետ չհամաձայնվողների հետ տարաձայնություններն ավելի խորացնելու փոխարեն թերթում է էջը և շարունակում ստեղծագործել:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է ռեժիսորի հետ` բարոյականության սահմանների, իր դիմակներ կրելու, արվեստը fast food-ի հետ համեմատելու, մշակույթի գործիչների` պետության համար բեռ լինելու մասին և ոչ միայն:

-Սուրեն, օրեր առաջ տեղի է ունեցել Ձեր «Սև, դառը շոկոլադ» ներկայացման պրեմիերան: Կարծիք կա, որ Ձեր բեմադրությունները տարբերվում են իրենց ինքնատիպությամբ: Եթե չեմ սխալվում, տարիներ առաջ նույնիսկ ներկայացումներից մեկի ժամանակ հանդիսատեսին պահպանակներ էին բաժանվում: Արդյո՞ք «Սև, դառը շոկոլադ»-ը նույնպես տարբերվելու է այդ համարձակությամբ` հաշվի առնելով, որ այստեղ փորձում եք հասկանալ, թե ով է ճիշտ` կի՞նը, թե՞ տղամարդը, և, ի վերջո, մեր հանդիտատեսն ունի՞ նմանատիպ ներկայացումների կարիք:

-«Սև, դառը շոկոլադ» ներկայացման մեջ տղամարդն ու կինը մինչև վերջ բաց են հանդիսատեսի առաջ: Բոլոր իրենց թաքուն ցանկությունները, կրքերն ու բնազդները ներկայացնում են հանդիսատեսին` բացեիբաց խոսելով ամեն ինչի մասին և մեղադրելով միմյանց աշխարհի մեղքերում… Դուք ասեք` համարձա՞կ է այն, թե՞ ոչ: Դատելով այն բանից, թե ինչ մեծ աժիոտաժ է առաջացրել ներկայացումը և ինչպիսի լեփ-լեցուն դահլիճում ենք ամեն անգամ խաղում այն, վստահ կարող եմ ասել` մեր հանդիտատեսն ունի նմանատիպ ներկայացումների կարիք:

Առհասարակ, ինչպե՞ս եք գտնում ձեր ներկայացումների բարոյականության սահմանը, որո՞նք են Ձեր համարձակության չափանիշները: Այս հարցը գուցե չհնչեր, եթե ժամանակին ռեժիսոր Տիգրան Գասպարյանի «անբարո» արտահայտությունները փոխելու առաջարկները մերժած չլինեիք:

-Իսկ ես որևէ սահման չեմ էլ դնում: Ես կարծում եմ, որ չկա մի թեմա, որի մասին ամոթ է արվեստում հնչեցնելը: Այլ հարց է` ինչպես հնչեցնելը: Այո, դա պետք է տեղի ունենա գեղագիտական սահմանը չխախտելով ու չվերածվելով գռեհկության. այլապես կորչում է արվեստը: Ես չեմ կարծում, որ այն, ինչ ես մատուցում եմ բեմից, գռեհիկ է ու տհաճ…

-Մեկ անգամ ասել եք, որ ձեր արվեստը fast food չէ և նորմալ է, որ ոչ բոլորն են դրանք հասկանում, այդ դեպքում ո՞վ կարող է լինել ձեր հանդիսատեսը և հասկանալ ձեր մտքի խորությունը:

-Ցանկացած ռեժիսորի ցանկությունն է կիրթ, գրագետ, խորաթափանց հանդիսատես ունենալը: Այնուհանդերձ, իմ ներկայացումները բոլորի համար են: Ի վերջո, հենց մենք ենք կրթում հանդիսատեսին: Ինչպիսի արվեստ մատուցում ես, այնպիսի հանդիսատես էլ ձևավորվում է: Ես fast food արտահայտությունն արել եմ, որովհետև, ցավոք, այսօր մեր երկրում չափազանց շատ են վատ որակի, ցածրաճաշակ գործերը, որոնք աղավաղում ու բթացնում են մարդկանց ճաշակը… Ես նկատի ունեմ ոչ միայն ներկայացումները, այլև այն, ինչ մենք առավել հաճախ տեսնում ենք հեռուստաեթերից, այն երաժշտությունը, որը լսում ենք համատարած, ամենուր… Ինձ երբեմն թվում է, որ մենք մեզ հատուկ դեգրադացնում ենք…

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս