Սիբիգան պատմել է Միրզոյանի հետ հանդիպման մասին․ նա հայ գործընկերոջը հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Ուկրաինա։ Դրա ասին ուկրաինացի նախարարը հայտնել է X սոցիալական ցանցում՝ հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով։

«Ես արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արարատ Միրզոյանի հետ։ Մենք քննարկել ենք մեր քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդումը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում, ինչպես նաև առևտրային և գործարար հարաբերությունների ընդլայնման գործնական ուղիները»,- գրել է Սիբիգան։

Ըստ նրա՝ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման համար ամուր հիմք ունեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031