«Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ներդրումներ կլինեն»

«Մենք դեռևս Մաքսային միության կտրվածքով այդպես մեծ հաջողության չենք հասել, բնականաբար, արդեն մենք արտահայտել ենք մեր ցանկությունն այս տիրույթում գտնվելու առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա նշեց, ոչ ինքը կողմ է, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը. «Դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ սիրում եմ Մաքսային միությունը, կամ նրա մեջ գտնվող անդամներին, այլ պարզապես պայմանավորված է այն հանգամանքով, որ դա ուղղակիորեն բխում է իմ ազգի՝ ՀՀ-ի շահերից, ու ոչ փոքր շահերից, այլ շատ մեծ, ընդգծված շահերից: Մասնավորապես` անվտանգության հարցը: Դուք չեք պատկերացունում, թե ինչքան վտանգավոր ինստիտուտ է անվտանգության հարցը: Դուք պատկերացրեք, Ուկրաինայում այսօր տեղի ունեցող դեպքերը, և խոշոր քաղաքական ուժերի, այսպես ասած, ընդհարումների պայմաններում փոքր Հայաստանը կարող է հանգրվանել չափազանց անելանելի վիճակում:

Այդ վիճակում չհանգրվանելու համար գոնե ես մտածում եմ (ես միգուցե սխալ եմ մտածում)` մենք պետք գտնվենք Մաքսային միության մեջ: Բացի դրանից՝ կա նաև ուրիշ խնդիր: Դուք պատկերացրեք` արտադրական կուլտուրայի առումով ՀՀ-ն այս պահի դրությամբ ձևավորված չէ: Համապատասխան կուլտուրա, որի արդյուքնում մենք կարող ենք ստեղծել արդյունքներ, որոնք Եվրոպան մեծ հաճույքով կուզենա ձեռք բերել»:

Խոսելով այն հակառակ պնդումների մասին, թե Հայաստանը կարող է չմտնել Մաքսային միություն, Վ. Բոստանջյանն ասաց. «Ընդհանրապես Մաքսային միության կամ Եվրասիական միության մյուս անդամները որոշակիորեն հստակ չեն ներկայացնում իրենց դիրքորոշումը Հայաստանի այնտեղ գտնվելու առումով:

Հայաստանը դեռևս սովետական ժամանակներում (կենտրոնցած կառավարման ժամանակներում) ցանկացած հաջողությունների (տիեզերագնացության, ռադիոէլեկտրոնիկայի էլեկտրոտեխնիկայի և ամենազանազան էներգետիկայի) առումով միշտ դոմինանտ տեղեր է գրավել: Հիմա եթե այդ միությունը լինի, էլի նորից պետք է այդ ուժեղները դիմեն Հայաստանին: Բացի դիմելուց, Հայաստանում ներդրումներ կլինեն, որը հիմա չկա: Ներդրումային սով է Հայաստանում: Իսկ որևէ երկիր չի կարող զարգանալ առանց ներդրումների: Եվ, բնականաբար, ինչքան էլ մենք սիրենք կամ չսիրենք նրանց, մեր հեռանկարները կապված են այդ հզոր երկրներից»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031