Բաժիններ՝

Վ. Բոստանջյանը Հովիկ Աբրահամյանի մասին. «Նա մտածող, անընդհատ ինչ-որ մի բան փնտրող, լավին հասնելու ձգտում ունեցող անձնավորություն է» (տեսանյութ)

«Ցանկացած հայ քաղաքացու ցանկությունն է, որ գործադիր իշխանությունն աշխատի արդյունավետ, առավել ևս, որ նախկինում մեր հասարակության ընդգծված կարծիքով, իշխանությունը լավ չի աշխատել, և, բնականաբար, մեր ցանկությունը պետք է լինի այնպիսին, որ տեսնենք հնարավորինս արդյունավետ աշխատանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա դեռևս չի շտապում նոր կառավարության մասին դրական խոսքեր ասել. «Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մենք հասկանանք՝ այս կառավարությունն ի զորու լինելո՞ւ է ինչ-որ մի բան անելու: Բուրգը մի ինստիտուտ է, որը ենթադրում է կայունություն, բայց հասկանալի է, որ ՀՀ-ի բուրգը բաղկացած է մեկ էլեմենտից` գագաթից: Այսինքն` բուրգ որպես այդպիսին գույություն չունի: Ամբողջ կառավարման համակարգը տեղի է ունենում այդ մեկ կետից, այդ մեկ կետից տեղի ունենալու պարագայում մեծ հնարավորություններ կամ ընդհանրապես հնարավորություններ ընձեռնված չեն որոշում կայացնողներին: Դրանով պայմանավորված չենք կարող ասել, թե կառավարության որ անդամների գործունեության արդյունքում մենք կունենանք ցանկալի նվաճումներ»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, թե նոր կառավարությունն ինչ խնդիրներ պետք է լուծի՝ տնտեսական աճ և հասարակության վստահության վերականգնում: Հարցին, թե Ձեզ համար տեսանելի՞ է այդ տնտեսական աճը, նա պատասխանեց. «Ոչ, ինձ համար տեսանելի չէ: Ընդհանրապես նախորդող 6 տարների ընթացքում այդ նույն բառակապակցությունների, խոսակցությունների տիրույթում ենք գտնվել, բայց, ցավոք, չենք տեսել հաջողություններ: Հիմա, եթե հանկարծակի այդ հրահանգները կամ հանձնարարությունները կատարվեն, բնական չք՞, որ մենք կուրախանանք բոլորս:

Հավատը և վստահությունը բարոյահոգեբանական ինստիտուտներ են ու ինկուբացիոն առումով դրանք տևական պրոցեսներ են, այդպես չի լինում` այսօր ասում են հավատ ձեռք բերեք: Հավատն ու վստահությունը ձևավորվում է երկար տարիների ընթացքում»:

Կարդացեք նաև

Վ. Բոստանջյանը որպես տնտեսագետ նկատեց, որ ՀՀ-ն իր ունեցած հնարավորություններով, որպես փոքր երկիր, զարգացման գործունեության հիմնական, կարևորագույն հատվածը փոքր և միջին բիզնեսն է. «Եվ, բնականաբար, այս ձեռնարկատիրության համար պետք է ստեղծվի միշտ բարենպաստ պայմաններ: Սակայն այդ բարենպաստ պայմաններն ակնհայտորնեն մենք տեսնում ենք, որ չկա:

Միայն այն հանգամանքը, որ 2013 թվականին ՀՀ-ի գրեթե 4000 փոքր և միջին ձեռնարկություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, դա նշանակում է, որ այս կտրվածքով, փաստորեն, ՀՀ-ում չկան բարենպաստ պայմաններ: Ու այդ բարենպաստ պայմանները ստեղծվում են ոչ թե խոսքերով, այլ գործով: Եթե որոշակի ժամանակից հետո գործը լինի, ուրեմն, բնականաբար, կողջունենք այդ ամեն ինչը»:

Խոսելով ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին՝ ԲՀԿ անդամն ասաց. «Երկար տարիներ լինելով ծանոթ նոր վարչապետի հետ` ես ասում եմ, որ նա մտածող, անընդհատ ինչ-որ մի բան փնտրող, լավին հասնելու ձգտում ունեցող անձնավորություն է: Եթե նրան թույլատրվի, ես կարծում եմ, բավականաչափ ցանկալի բաներ, այդ թվում նաև փոքր և միջին բիզնեսի զարգացումը խթանող մոտեցումներ կձևավորվեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031