
Իրանը փորձարկել է Mersad ՀՕՊ-ի նոր համակարգ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը փորձարկել է Mersad ՀՕՊ-ի համակարգը` դրա հետ մեկտեղ օգտագործելով Shalamche սեփական արտադրության հրթիռներ:
Այդ արարողակարգին ներկա են գտնվել «Հաթամ ալ-Անբիա» ՀՕՊ-ի բազայի հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմայիլին և Իրանի ՊՆ-ի այլ ներկայացուցիչները: Փորձարկումների ժամանակ ոչնչացվել է պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Էսմայիլիի խոսքերով` Mersad ՀՕՊ-ի համակարգն ունի թիրախները խոցելու միջին-հեռահար շառավիղ, սակայն ճշգրտությամբ խոցում է թիրախը` համեմատած նույն տիպի օտար մոդելների հետ: Իրանցի գեներալը հայտարարել է, որ Mersad ՀՕՊ-ն ամբողջովին հանդիսանում է հայրենական արտադրանք: