Կոմանդոսը՝ Մարտի 1-ի, Ուկրաինայի և ազատամարտիկների մասին (տեսանյութ). 1in.am
«Առաջին լրատվական»-ը զրուցել է գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ
– Պարոն Տեր-Թադևոսյան, վերջին տարիներին մեծանումեն ազատամատիկների դժգոհությունները երկրում ստեղծված իրավիճակից, նրանցից շատերը պայքարում են հրապարակում, մինչդեռ Սերժ Սարգսյանը ասում է՝ մի մասը հրապարակում նվնվում և ասումեն, որ եթե չբարձրացնեք թոշակը, հեղափոխություն կանենք: Ձեզ գոհացնո՞ւմ է մեր ազատամարտիկների այսօրվա վիճակը:
– Մեր ազատամարտիկներն այս երկրի համար են կռվել,և իրենք ազատել են երկիրը թշնամուց: Ազատամարտիկները ոչ թե պետության դեմ են դուրս գալիս, այլ իրենք ուզում են գոյատևել, մարդավարի ապրել, իրենք չեն ուզում ճոխ ապրել, պարզապես տանը երեխա ունեն, ուզում են տուն տանել ինչ-որփոքր բան, ոչ թե ոսկե ձկնիկի պատմությունը դառնալ: Սա մեր պետության բացթողումն է, և պետությունը հենց առաջին օրից պետք է այդ մասին մտածեր և գործեր, բայց հիմա կարծես ամեն ինչ ուզում է գցել ազատամարտիկների վրա: Աստված չանի՝եթե երկիրը կրկին օգնության կարիք ունենա, առաջինը կգնանազատամարտիկները, նրանքփորձ ունեն, ամեն ինչի միջով անցել են:
– Վիրավորական չէ՞, որ Ադրբեջանը իր պարտված հերոսներին մեծարում է, իսկ մեզ մոտ հակառակն է:
– Ադրբեջանը մեկ տարում 120 հոգու հերոսի կոչում տվեց: Իրենք մեր բանակից առաջ բանակստեղծեցին, մեր կառույցներից առաջ էին նրանցկառույցները ստեղծվել, և թվում էր,թե մեզնից առաջ պետք է լինեն, բայց այդպես չէ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: