Բաժիններ՝

Հայ աշխատավորի հիմնական խնդիրները` ցածր աշխատավարձեր, գործազրկություն (տեսանյութ)

«Աշխատանքը պետք է ունենա իր արժանապատիվ դրսևորումները բոլոր պարագաներում, որովհետև գործատուի համար անհրաժեշտ է արդյունավետ, բարձր արտադրողականությամբ աշխատող աշխատող, որը տիրապտում է ժամանակակից աշխատանքային մեթոդներին, ձևերին, տեխնոլոգիային, մշակույթին»,- այսօր աշխատավորների տոնի առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը:

Նա նշեց, որ, մյուս կողմից, նույնիսկ ամենաբարձր որոակավորում ունեցող աշխատողը, որը տիրապետում է այդ ամբողջ գիտելիքներին, ունակություններին և կարողություններին, չի կարող դրանք դրսևորել առանց համապատասխան գործատուի. «Այսինքն` այստեղ 2 կողմերի ընդհանուր շահ պետք է լինի: Բայց, ցավոք սրտի, շատ հաճախ մենք դրանք այսօրվա առօրյայում չեն տեսնում, դրա համար կան տարբեր պատճառներ»:

Բ. Խառատյանի խոսքով` նախկինում արհմիություններին վերապահված էին որոշ պետական գործառույթներ. «Այսինքն, արհմիությունները իրականացնում էին հսկողություն և վերահսկողություն` գործատուի կողմից կիրառվող աշխատանքային նորմերի, իրավական ակտերի նկատմամբ: Եվ դա տալիս էր լրացուցիչ լծակ արհմիություններին, որպեսզի այն ազդեցություն ունենա գործատուի վրա: Խորհրդային ժամանակներում օրենքով ամրագրված էր, որ արհմիությունները իրականացնում էին սոցիալական ապահովագրության գործառույթները: Այսինքն, բոլոր նպաստները, թոշակները, անաշխատունակության թերթիկները, մի խոսքով՝ այն բոլոր նպաստների համակարգը, որն այսօր գոյություն ունի, իրականացվում էր արհմիությունների միջոցով, և այդ բոլոր գումարները կառավարվում էին արհմիությունների միջոցով: Այսօր այդ 2 գործառույթները պետությունը վերցրել է իր վրա»:

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում արմիություններն ունեն 2 գործիք, որի միջոցով իրենք կարողանում են կարգավորեն իրենց գործողությունները. «Առաջինը սոցիալական գործընկերությունն է, երբ բանակցությունների միջոցով, գործատուների հետ բանակցելով՝ գալիս են ընդհանուր հայտարարի, որի հիման վրա ստորագրվում է կոլեկտիվ պայմանագիր, և դա դառնում է փաստաթուղթ` աշխատող- գործատու կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները կանոնակարգլու և կարգավորելու համար: Հաջորդ գործիքը դա գործադուլն է: Առաջին գործիքը մեր մշակույթի և մեր աշխատանքային հարաբերությունների համար բավականին նոր երևույթ է, որովհետև նման բան  մեզ մոտ գոյություն չի ունեցել»:

Ըստ` Բ. Խառատյանի` իրենց ամենաշատը դիմում են վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրերի և արձակուրդների հարցերով. «Այն դեպքում, եթե իրոք կա խախտում (որովհետև միշտ չէ,որ աշխատողը դիմում է և այնտեղ աշխատանքային իրավունք է խախտվել), մենք դիմում ենք տվյալ գործատուին պարզաբանելով, որ կա խախտում, առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել: Որոշ գործատուներ կատարում են, որոշները  չեն կատարում` մինչև դատարան դիմելը: Եթե աշխատողը ցանկանում է դիմել դատարան` իր խախտված իրավունքը վերականգնելու համար մենք օժանդակում ենք»:

Նա նշեց, որ անցյալ տարի նրան դիմելեն 3 աշխատողներ, իսկ այս տարի դեռ ոչ ոք չի դիմել:

Մենք հարցումներ կատարեցինք` պարզելու համար, թե որոնք են մեր հասարակության համար աշխատավորների հիմնական խնդիրները: Պատասխանները պարբերաբար կրկնվում էին` կա´մ ցածր աշխատավարձներ, կա´մ գործազրկություն:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս