Միևնույն ժամանակ այսօր Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը:
Հայաստանը՝ այլ երկրների պես, իրավական համակարգի պարբերական վերանայման եւ «մաքրման» կարիք ունի: Ժամանակի ընթացքում փոփոխվում են նաեւ մարտահրավերները:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ավելի շուտ հասավ կառավարության նիստերի դահլիճ, քան նրա կողմից ուղարկված նամակը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը, ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:
Ականատեսների վկայությամբ, դա եղել է «ՄիԳ-25» կամ «Սու-27», որը շատ ցածր է թռչել:
«Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ինքը 150 հազարանոց կուսակցություն է, Ազգային ժողովում ունի քաղաքական և թվային մեծամասնություն և շատ համայնքներում ունի ղեկավարներ, բայց ամենայն հավանականությամբ այլ թեկնածու չկար, և ընտրվեց Հովիկ Աբրահամյանը, որովհետև վարչապետը պետք է նաև լիներ քաղաքական ինչ-որ կշիռ ունեցող գործիչ, իսկ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում, բնականաբար, ունի համապատասխան քաղաքական կշիռ»,- ասաց նա:
Կրասնոյարսկում սպանվել է հերթական ադրբեջանցին:
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում հաստատված Հայ Եկեղեցու սոցիալական հիմնադրամի կողմից այսօր հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաշվեհամարին` ի զորակցություն քեսաբահայության:
Ականի պայթյունից վիրավորված Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ 49-ամյա Գաբրիել Բաբիկյանին մարզի բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո տեղափոխելու են Երևան։
«Այս տարիների ընթացքում ՕԵԿ-ականների և Հովիկ Աբրահամյանի միջև հակասություններ չեմ նկատել, բայց եթե կոալիցիա չմտնեն, բնական է, դեմ կքվեարկեն ծրագրին: Եթե կոալիցիա չեն մտնում, բնականաբար, այլընտրանքային ուժ են դառնում: Բայց դա, կարծում եմ, բացառվում է: Իմ կարծիքով` ՕԵԿ-ը մտնելու է կոալիցիայի մեջ»:
Այսօր Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ իր կազմավորման 90-ամյակի հոբելյանական տարվա շրջանակներում համերգային ծրագրով Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հրավերով հյուրընկալվել է համալսարանում:
Արդեն 2 տարի է, սիրիահայ Գազանջյանները բնակություն են հաստատել Գյումրիում:
Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ իրենք այդ քայլին են գնացել նրա համար, որպեսզի այդ զենքն ու տեխնիկան չկիրառվի Ուկրաինայի արևելքի բնակչության դեմ:
Այսօր այցելեցի «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ:
«ՅուՏէյր» ավիաընկերությունը 2014 թվականի ապրիլի 21-ից սկսելու է նոր միջազգային չվերթ իրականացնել՝ Երևան-Մոսկվա-Երևան երթուղիով:
Մորնինգսթարը հայտարարել է, որ Ուկրաինայի իրադարձությունները մեծացնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը:
Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության թափուր տեղը ՀՀԿ-ի ցուցակով պետք է լրացնի Լեռնիկ Ալեքսանյանը:
ՀՀԿ-ն այնքան անելանելի վիճակում է, հա՞, որ հանուն ԲՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության հետ համագործակցության ապահովման պատրաստ լինի խզել այսօրվա ձեռք բերած քաղաքական պայմանավորվածությունները, որոնք բավականին հաջող իրացվել են:
Ակնհայտ է, որ նույնիսկ սեփական կուսակցության տարբերանշանի գույնի փոփոխության որոշումը ՕԵԿ-ն ու ԱրթուրԲաղդասարյանը չեն կարող ընդունել՝ առանց նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնության, կամ, որ ավելի հավանական է՝ առանց նրա ցուցումի:
NFC-ը տվյալներն անլար փոխանցելու ձևաչափ է:
ՀՀ ոստիկանությունը շարունակում է նյութեր նախապատրաստել «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցածի առթիվ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հարսնաքարի» գործով դատավճիռը հրապարակել է մարտի 24-ին: Վճռի հրապարակումն ուղեկցվել է անեծքներով ու հայհոյանքներով. դատարանում ներկաներից մեկը նույնիսկ ինչ-որ առարկա էր նետել […]
Վարչապետի փոփոխության թեման վերջերս ամենաքննարկվողն է Հայաստանում, և փորձեցինք պարզել, թե Ալավերդում ինչ ակնկալիք ունեն մարդիկ վարչապետի փոփոխության հետ կապված:
Դատավոր Սուրեն Բաղդասարյանը նման գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտել է մեղադրյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը, այլ նաև խոչընդոտել է փաստաբան Ա. Ոսկանյանին իրականացնելու իր լիազորությունները՝ նրան հարկադիր կարգով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
Ընդգծվում է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուի կարգավիճակը Ցարևին անձեռնմխելիություն է ապահովում քրեական հետապնդումից:
Ծաղկազարդին գնացել էի եկեղեցի և այնտեղ հանդիպեցի իմ նախկին աշակերտներից մի քանիսին, ովքեր ինձ դիմեցին «ընկեր Բախշյան», զարմացա, որովհետև իմ դպրոցում եղած ժամանակ ընդունված դիմելաձևը «պարոն» և «տիկին» էր: Բոլորս գիտենք, որ հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում և նույնիսկ որոշ ԲՈՒՀ-երում շարունակվում է ընդունված մնալ «ընկեր» կամ անուն հայրանունով դիմելաձևը, որովհետև երեխաներից ու ուսանողներից այդպես է պահանջվում:
Իրանը մոտ ժամանակներս Կասպից ծովում շահագործման կհանձնի սեփական արտադրության առաջին էսկադրոնային ականակիրը:
Ապրիլի 15-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի ծածկի թիթեղները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես ասում են, գործող իշխանությունը ճանապարհեց փառք ու պատվով։ Ոչ թե անարգանքի սյունին գամեցին վատ աշխատանքի համար, այլ գովասանքով խոսեցին 6 տարիների ընթացքում նրա կատարած «տաժանակիր» աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեցին ու խոստացան պաշտոն տալ։
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ շուտով կլինի քառյակի հաջորդ նիստը: Նա նշել է, թե ինքը չի կարող խոսել քառյակի մյուս ուժերի քառյակում մնալ-չմնալու ցանկության մասին