ԵՄ-ն ընդլայնում է Ադրբեջանի հետ իր հարաբերությունները

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհրդը Լյուքսեմբուրգում անցկացրած նիստում որոշել է իր ծրագրերին Ադրբեջանի մասնակցությունն ապահովելու համար ստորագրել հավելյալ արձանագրություն՝ «ԵՄ-Ադրբեջան գործընկերության ու համագործակցության մասին պայմանագիր»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը: Նշվում է, որ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: Արձանագրության ստորագրումը պլանավորված է մոտ ժամանակներս:

Արձանագրությունը ճանապարհ է հարթում մի շարք ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են Horizon 2020-ը, COSME-ն, ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև առավել սերտ համագործակցության համար:

Բացի այդ, կառաջարկվեն հավելյալ հնարավորություններ հանցավորության ու ահաբեկչության դեմ պայքարի, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև այլ ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930