Բաժիններ՝

Իրանը հզորացնում է իր Կասպյան նավատորմը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մոտ ժամանակներս Կասպից ծովում շահագործման կհանձնի սեփական արտադրության առաջին էսկադրոնային ականակիրը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի ավագ սպա, ռազմածովային 4-րդ գոտու հրամանատար Հորդադ Հաքիմին:

Նրա խոսքերով՝ Damavand անվանմամբ էսկադրոնային այդ ականակիրը Կասպից ծովում Իրանի ռազմածովային նավատորմը կհամալրի իրանական օրացուցային ընթացիկ տարում (մեկնարկել է մարտի 21-ին): Damavand-ի կառուցումը մեկնարկել է 2010 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս