Բաժիններ՝

Դոնեցկի մարզի օդանավակայաններից մեկում կրակոցներ ու պայթյուններ են, օդ է բարձրացվել մարտական ինքնաթիռ (տեսանյութ)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի ռազմական օդանավակայանի շրջանում լսվում են կրակոցներ ու պայթյուններ: Մինչ այդ օդանավակայանի վրա թռիչքներ է գործել մարտական մի ինքնաթիռ:

Ականատեսների վկայությամբ, դա եղել է «ՄիԳ-25» կամ «Սու-27», որը շատ ցածր է թռչել: Կես ժամ թռչելուց հետո ինքնաթիռը հեռացել է Դոնեցկի ուղղությամբ: Դրանից հետո օդանավակայանին են մոտեցել շտապօգնության ու ԱԻՆ-ի մի քանի մեքենա: Այնտեղ լսելի են կրակոցներ ու պայթյուններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս