
Հայկական դրամին կփոխարինի թյուրքական «վեցնոցը». «ՀԺ»

«Այս տարվա մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիր, որում անդրադարձ կա նաև միասնական արժույթի ներդրման հարցին»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Ըստ այդմ՝ ՄՄ-ի հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական տնտեսական տարածքում ժամանակի ընթացքում ներդրվելու է նոր՝ միասնական արժույթ, որն ունենալու է թյուրքական «ալթըն» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «վեցնոց»։ Հայաստանը ևս միանալու է այդ միությանը, իսկ դա նշանակում է, որ մեր դրամին փոխարինելու է ալթընը։ Ավելի «սրամիտ» հեռանկար Հայաստանի համար դժվար էր նույնիսկ սարսափ հեքիաթներում նկարագրել։ Պետք է սպասել, որ Մաքսային միության կազմում Հայաստանի առաջին դեմքին կսկսեն կոչել սուլթան, իսկ մեր ազգանուններին կավելանա «օղլու» վերջածանցը։ Սա, իհարկե, կատակ է, բայց առայժմ»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։