
ՀՅԴ-ում ոգևորված չեն կոալիցիա մտնելու գաղափարով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՅԴ շարքերում առանձնապես ոգևորված չեն ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու գաղափարով, էլ առավել ոգևորված չեն լուրով, որ Դավիթ Լոքյանը հնարավոր է փոխվարչապետ կամ նախարար նշանակվի։ «Բանն այն է, որ Լոքյանը բավական ընդունելի է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Հովիկ Աբրահամյանի համար, վերջինիս հետ քավոր-սանիկ է, և փոխվարչապետ դառնալու դեպքում նա ՀՅԴ-ի համար կդառնա անվերահսկելի և գրեթե կկրկնի Վահան Հովհաննիսյանի ուղին»,–գրում է «Հրապարակ»-ը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։