
Մամիկոն Խոջոյանը գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…. shamshyan.com

Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով օրերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում վիրահատության էր ենթարկվել, գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: «Ասում է՝ գնամ, վար անեմ, ցանքս անեմ»: Առողջական վիճակը բավարար է, բայց տաքությունը տատանվում է: Իսկ, թե երբ դուրս կգրեն հիվանդանոցից, դեռ հայտնի չէ»,- նշեց նա: Հարցին, թե ինչ է պատմում գերությունից, ասաց. «Երբ նրան գերությունից հարցեր ենք տալիս, վախենում է ու միանգամից թեման փոխում»:
Մանրամասներն` այստեղ